HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գավառում երիտասարդները դասադուլ ու քայլերթ են կազմակերպել

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մի շարք ուսանողներ ու աշակերտներ այսօր դասադուլ են հայտարարել։ Երիտասարդները «ՀՀԿ, հեռացի՛ր» կարգախոսով քայլերթ են կազմակերպել։ Այդպիսով, նրանք իրենց աջակցությունն են հայտնում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօր հայտարարած քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների նոր փուլին։

Երիտասարդների բողոքի ակցիային են միացել նաև այլ բնակիչներ։ Զուգահեռաբար հսկողություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները։

Դասադուլ հայտարարած երիտասարդների թվում են ուսանողներ Գավառի պետական համալսարանից, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջից ու դպրոցներից։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս. Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկնածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո միայն տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։ Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:

Լուսանկարները՝ Վարդան Դադիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter