HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Վախենում են առնետավազքից»

Երեք հարց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանին

-Այսօր Կարեն Կարապետյանը մամուլի ասուլիսին հայտարարել է իշխանության դիրքորոշումը՝ նշելով, որ ժողովրդի ընտրյալը մեկ տարբերակ ունի, դա ընտրությունն է: Դրան զուգահեռ այս պահին վերսկսվել են խաղաղ անհնազդանդության ցույցերը: Ձեր կարծիքով, ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում, արդյո՞ք իշխանության առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

-Նա կոչ է անում արտահերթ ընտրությունների, բայց դեռ չի նշանակվել, չէ՞, վարչապետ: Պաշտոնակատարի դիրքում ցանկանում է անցկացնել ընտրություններ, այդպես է ստացվում:

Այդ մեծահարուստների ամբողջ խումբը թալանի մեջ է, իրենց լիդերը հրաժարական է տվել: Հիմա նրանց խնդիրն է, թե ինչ անեն: Նրանք, ովքեր Ծառուկյանի մոտ էին, միանգամից եկան, հանձնվեցին ժողովրդին: Կարեն Կարապետյանն ու բոլորն էլ միայն դրանից են վախենում, որ առնետավազք կսկսվի: Դրա համար այսօր առավոտից տեխնիկան են բերել կանգնեցրել պետական շենքերի մոտ՝ ցույց տալու համար, թե ուժեղ են, որպեսզի այդ մարդիկ հանկարծ չփախչեն:

Ինչքան գիտեմ, նախարարաներից մեկը հրաժարական է տվել (խոսքը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանի մասին է-Մ.Մ.): Եթե այդ պրոցեսը սկսվեց, Կարեն Կարապետյանը պետք է ներողություն խնդրի, նստի ինքնաթիռ, ինքն էլ փախչի: Իրենց սարսափը դա է, իրենք ոչ մի այլ բանից չեն սարսափում, եթե դա կատարվեց, վերջացած է: Հիմա իրենց քայլերն են անում, որպեսզի թույլ չտան իշխանական դիկտատորական ճամբարը փլուզվի, որովհետև խորհրդարանում արդեն 40 հոգի ժողովրդի կողմից է. 31-ը՝ ԲՀԿ-ից, 9-ը՝ «Ելքից», մնում է 13 հոգի: Եթե 13 հոգի էլ անցնեն այս մի ճամբար, վերջացած է: Կարեն Կարապետյանն ուզում է շուտ ազատվել այս պառլամենտից, որովհետև ինքը հույս չունի, որ կարող է պահել այն:

-Այսինքն՝ հենց նրան էլ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը:

-Իհարկե, ինքը տեսնելով, որ այդ առնետավազքով կարող է լրիվ ուրիշ վիճակ ստեղծվել, քաղաքական ծրագիր է առաջ քաշում, որ ժողովուրդ, եկեք, ընտրություններ անցկացնենք: Բայց այս վիճակում հույս չունեն, թե ինչքան կարող են պահել այդ տեխնիկան դրսում, կարող է երկու նախարար էլ հրաժարական տա, տեխնիկայի զինվորներն էլ դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին:

-Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում Կարեն Կարապետյանի հրաժարականը:

-Ամեն ինչ էլ հնարավոր է, դա կախված է ժողովրդի ճիշտ աշխատանքից: Համոզեն պատգամավորներին, որ անհույս է ձեր վիճակը, նորից հանցագործությունների մի գնացեք, մարդիկ կհասկանան, կլսեն և ժողովրդի կողմից թելադրվող որոշումները կիրականացնեն: Դա ամենալավ ձևն է:

Մեկնաբանություններ (2)

Սարգիս
Սա իմ կողմից կարդացված II ոչ օբյեկտիվ ու անտրամաբանական վերլուծությունն է գրված վայ վերլուծաբան Մանվել Սարգսյանի կողմից, ով հանդիսանում է 1994 թ-ին ներկա քաղաքական բանկրոտ Ռաֆֆի Հովհաննիսյանի կողմից ստեղծված ու առ այսօր ֆինանսավորվող Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն:
Կիրակոսյան Գեւորգ
Հարգելի Սարգիս, մեկը մի գանգ է գտնում ու հայտարարում թե սա Չինգիզ խանի գանգն է: Հարցնում են բա ինչպես է ապացուցվում, ինքը պատասխանում է - «էտի ա»! Դուք հայտարարում եք՝ «ոչ օբյեկտիվ ու անտրամաբանական է!» Ինձ էլ օբյեկտիվ ու տրամաբանական են երեւում, ոնց անենք հիմա? Գուցե հանդես գայիք սեփական փաստարկումներով ու եզրահանգումներով եւ լուսավորեիք դժվար հասկացողներիս? Փառք աստծո, «Հետքն» անվճար հրատարակում է, երեւում է նաեւ որ գրագետ անձ եք: Թե չէ, հարգելիս, ստացվում է` «կրակեցինք ու գնացինք!»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter