HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Տավուշցիները բացեցին միջպետական մայրուղին և գալիս են Երևան՝ միանալու երեկոյան հանրահավաքին

Վեց ժամ տևած ինքնաբուխ հավաքից հետո տավուշցիները բացեցին Մ4 միջպետական մայրուղին՝ որոշելով համախմբված շարժվել դեպի Երևան՝ միանալու երեկոյան նախատեսված բողոքի համընդհանուր ակցիային և հանրահավաքին։

Վեցժամյա ակցիային մասնակիցների թիվը գերազանցում էր մի քանի հարյուրը։ Իջևանցիները նշում էին, որ նման մեծաքանակ հավաքներ չեն հիշում։ Չնայած տավուշցիների վեցժամյա սպասմանը, Իջևանի կենտրոնում հավաքվածներին չմոտեցան ոչ Տավուշի մարզպետը, ոչ Իջևանի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ 11 օր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերից հետո՝ ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց: Ապրիլի 24-ին զանգվածային ակցիաները դադարեցին, սակայն արտասահմանյան լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ ՀՀԿ որևէ անդամ չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն տարածեց, որով հայտնեց, որ բանակցություններ չեն կայանալու, քանի որ Փաշինյանը միակողմանի ու նոր պայմաններ է առաջադրում:

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter