HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2018թ. գարնանային դասընթացի մասնակցության հայտեր

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2018թ. գարնանային դասընթացին, որը կվերսկսվի 2018թ. մայիսի 15-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության            պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, «Էրեբունի» թանգարանի «Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Միքայել Բադալյանն է:                                                                                                               

Դիմումներն ընդունվում են մինչև 2018թ. մայիսի 14-ը: Դիմումի ձևաչափը տրամադրվում է արգելոց-թանգարանի Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում /հասցեն՝ 0020, ք. Երևան, Էրեբունի փող. 38/: Մանրամասների համար կարող եք զանգահարել Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին` /010/ 43-89-53 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter