ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վարչապետի կայքը խմբագրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքը



Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում տեղադրել, ապա խմբագրված տարբերակով վերահրապարակել են Կարեն Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման լուրը: Հրապարակման մեջ ասվում էր, որ քննարկել են ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: 

Խմբագրված տեքստում հանվել է դեսպանի ուղիղ խոսքը, որտեղ ասվում էր հետևյալը. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ Ռիչարդ Միլսն ընդգծել է քաղաքական ուժերի միջև երկխոսության կարևորությունը:

Վարչապետի մամուլի խոսնակից փորձեցինք ճշտել, թե որն է այդ փոփոխության պատճառը, սակայն վերջինիս հեռախոսը զբաղված է ցույց տվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ