HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ գործարարը ցանկանում է ներդրում կատարել ճանապարհաշինության ոլորտում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսահայ գործարար Րաֆֆի Երամյանին։

Նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հայ գործարարը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց Հայաստան այցելելու իր հիմնական նպատակը։ Նա նշեց, որ իր նկատառումներով՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացումը, ինչի ուղղությամբ ինքը և իր ընտանիքը արդեն զգալի աշխատանքներ են կատարել տարբեր երկրներում։ Սակայն այդ նպատակի համար կարևոր է համարում նաև որակյալ ճանապարհների կառուցումը և ցանկություն ունի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։ 
Վահան Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով հայ գործարարին, ընդգծեց, որ վերջին տարիներին ճանապարհների հիմնանորոգման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվում։ Ճանապարհաշինական մեծ ծրագրեր կան, որոնք աստիճանաբար իրականացվում են, ինչպես նաև կատարվում է գույքագրում, և վերանորոգման առաջնահերթությունը տրվում է առավել քայքայված ճանապարհահատվածներին։ 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհների վերականգնման աշխատանքներում ֆրանսահայ գործարարի կողմից առաջարկվող ներդրումներն առավել արդյունավետ օգտագործելու մի շարք տարբերակներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter