HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանդրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը, փոխանցում է primeminister.am-ը:

Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ: 

Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter