HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է վարչապետի կայքում դեսպան Միլսի խոսքի խմբագրման պատճառը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված Հայաստանում  ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և Կարեն Կարապետյանի հանդիպման լուրի խմբագրման պատճառը: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնական էջում տեղադրվել, ապա խմբագրվել է լուրը՝ դեսպան Միլսի ուղիղ խոսքը հանվել էր տեքստից:

Ստորև ներկայացնում ենք ԱՄն դեսպանատան պարզաբանումը. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄն դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը դեսպանի մեկնաբանությունների և ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանությունն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter