HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

ՀՀ նախագահը նրանց հետ քննարկել է հայ-բելառուսական և հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում:

Ավելի վաղ, Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter