HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կրկին փողոցներ են փակվել (թարմացվող)

Այս պահին քաղաքացիները Գայի պողոտայի մի քանի հատվածներում փակել են փողոցները: Գայի պողոտան երկկողմանի փակ է:

Հարյուրավոր ուսանողներ ժամը 12:00-ին հավաքվել եւ փակել էին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը: Նրանք պատրաստվում են քննարկել բուհերի ապակուսակցականացման և ուսանողական մի շարք կարևոր հարցեր: Ուսանողները շարժվում են Աբովյան փողոցով՝ վանկարկելով «Դասադուլ», «Ազատ, անկախ ուսանող»:

Աբովյան փողոցից Տերյան փողոց հասած ուսանողներին միացան հարյուրավոր ուսանողներ, ովքեր այս պահին շարժվում են դեպի Օպերա:

Փակ են նաև Գարեգին Նժդեհի և Բագրատունյաց փողոցները:

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը մեկնարկել են ապրիլի 13-ին։ Ցույցերի 11-րդ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը պահանջեց իշխանությունից Հանրապետական կուսակցության հեռացումը։ Այսօր առավոտյան Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց փողոցները փակելու փոխարեն բացառել առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենաների վարումը, ինչը մեծ տարածում էր գտել վերջին օրերին և հարուցել շատերի դժգոհությունը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter