HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Avtodoria ընկերությունը պիլոտային ծրագիր կիրականացնի Երևան-Դիլիջան ճանապարհահատվածում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Avtodoria ընկերության զարգացման տնօրեն Մաքսիմ Նեչեուխինին և վաճառքի տնօրեն Միխայիլ Ժադովին։

Կարճ տեսահոլովակի միջոցով նրանք ներկայացրել են իրենց գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները, որը խելացի տրանսպորտային համակարգի գործուն մոդել է։

Նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ համակարգը միտված է ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը: Այն հնարավորություն ունի ոչ միայն կազմակերպելու, ուղղորդելու երթևեկությունը, վերահսկելու տրանսպորտային հոսքերը, այլև վերլուծելու տրանսպորտային իրավիճակները:

Նշվել է, որ համակարգը ներդրվել է մի շարք երկրներում և ակնհայտ է, որ դրա կիրառմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ նվազում է արձանագրվում։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են ներկայացվող համակարգի առավել արդյունավետ կիրառությունը հատկապես թունելներում և առաջարկեցին այն փորձարկել Հայաստանի ավտոճանապարհներից մեկում։

Վահան Մարտիրոսյանը մի շարք դիտարկումներից հետո առաջարկել է պիլոտային ծրագիր իրականացնել Երևան-Դիլիջան ճանապարհահատվածում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ տեղում ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո քննարկել հնարավոր համագործակցության մանրամասները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter