HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության պետական կոմիտեն:

Այդ նպատակով դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (չսեփականաշնորհված) բնակարանները ՀՀ կառավարության 06.03.2018թ. N303-Ն որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ին տասնօրյակ, կփոխանցվի համապատասխան համայքներին, որպեսզի վերջիններս շարունակեն բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:

Նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվելու է՝ ապահովելով մինչև բնակարան ստանալն զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանի բնակությունից ազատման և քանդման հետ կապված կառավարության կողմից սահմանված պահանջների կատարումը: Պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են նվիրառուների միջոցների հաշվին:

Որոշմամբ նախատեսվել է նաև նույն սկզբունքով և նպատակով համայնքներին հանձնել նաև պետական բյուջեի, Լինսի, «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և Ամերիկյան «Կարմիր խաչի» միջոցներով 2000-2004թթ. կառուցված բազմաբնակարան շենքերի՝ դեռևս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Շիրակի և Լոռու մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարանները:

Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտնում է նաև, որ կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրի տնակները

Կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները:

Փաստագրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 29.03.2018թ. N361-Ն որոշմամբ, որի համաձայն փաստագրման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված այն բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից, որոնք նախատեսված չեն այդ տարածքների կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով:

Փաստագրումը կարգի համաձայն պետք է իրականացվի համապատասխան համայնքների կողմից՝ մինչև հոկտեմբեր ամիս, և փաստագրման արդյունքներով ակնկալվում է ունենալ ոչ հիմնական շինությունների թվի, վիճակի և տեղաբաշխման վերաբերյալ ընդհանուր պատկերը:

Փաստագրումից հետո կազմված նյութերի հիման վրա կմշակվեն և սահմանված կարգով ՀՀ կառավարություն կներկայացվեն առաջարկություններ՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և փաստագրման արդյունքում ի հայտ եկած՝ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter