HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մանկավարժական համալսարանի ուսանողները ցանկանում են սովորել ապակուսակցական համալսարանում

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները ցանկանում են, որ ուսանողական կառույցները լինեն ապակուսակցականացված։ Նրանք այսօր բուհի գլխավոր մասնաշենքի դիմաց քննարկում են ունեցել, որից հետո շարժվել դեպի Հանրապետության հրապարակ՝ միանալու ցույցի մյուս մասնակիցներին։ Ուսանողները պնդում են, որ կրթությունը չպետք է կապել որևէ կուսակցության հետ, իսկ ուսանողը պետք է ապրի ազատ ու անկախ երկրում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը մեկնարկել են ապրիլի 13-ին։ Ցույցերի 11-րդ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը պահանջեց իշխանությունից Հանրապետական կուսակցության հեռացումը։ Այսօր առավոտյան Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց փողոցները փակելու փոխարեն բացառել առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենաների վարումը, ինչը մեծ տարածում էր գտել վերջին օրերին և հարուցել շատերի դժգոհությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter