Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյանի թիմը կքննարկի մայիսի 1-ի ընտրության մանրամասները



Կոմիտասի պողոտայից մեկնարկած երթը ավարտելով Հանրապետության հրապարակում՝ «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրապարակում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները պետք է քննարկումներ իրականացնեն շարժմանը միացած ուսանողների հետ:

Նա որոշ ժամանակ խնդրեց մինչև երեկոյան ժամը 7:00-ին սպասվող հանրահավաքը, որպեսզի քննարկեն մայիսի 1-ին սպասվող վարչապետի ընտրությանը վերաբերող որոշ մանրամասներ:

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը մեկնարկել են ապրիլի 13-ին։ Ցույցերի 11-րդ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը պահանջեց իշխանությունից Հանրապետական կուսակցության հեռացումը։ Այսօր առավոտյան Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց փողոցները փակելու փոխարեն բացառել առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենաների վարումը, ինչը մեծ տարածում էր գտել վերջին օրերին և հարուցել շատերի դժգոհությունը։

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ