ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վարդենիսցիները փակել են Սոթք-Քարվաճառ ճանապարհը




Թարմացված, 17:22 

Վարդենիսցիների ավտոշարասյունն այս պահին շարժվում է դեպի Երևան: Իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհը դեռևս փակ է մնում: 

15:09

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են Սոթք-Քարվաճառ ճանապարհը: 

Առավոտյան նույնպես վարդենիսցիները փակել էին Սոթք-Քարվաճառ ճանապարհը: Նիկոլ Փաշինյանի՝ ճանապարհների արգելափակումները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո նրանք բացեցին ճանապարհը և որոշեցին ավտոշարասյունով գալ Երևան՝ միանալու երեկոյան նախատեսված հանրահավաքին:

Սակայն հենց նոր տեղեկություններ ստացանք, որ այն կրկին փակվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը մեկնարկել են ապրիլի 13-ին։ Ցույցերի 11-րդ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը պահանջեց իշխանությունից Հանրապետական կուսակցության հեռացումը։ Այսօր առավոտյան Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց փողոցները փակելու փոխարեն բացառել առանց համարանիշի կամ փակված համարանիշով մեքենաների վարումը, ինչը մեծ տարածում էր գտել վերջին օրերին և հարուցել շատերի դժգոհությունը։

Տեսանյութը՝ Դանիել Ստեփանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ