HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարդան Արամյանը՝ Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատելու մասին

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը տեղյակ չէ, թե ինչու են ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ու փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը մեկնել Մոսկվա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամյանը:

«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ գիտեք ինչ՝ ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք կհարգե՞ք»,- այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան, թե կաշխատի արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմում, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է, ասել է, որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների, այդ պատճառով էլ չեն կայացել: Ավելին ես չեմ կարող հայտարարել»,-ասաց նա:

Վարդան Արամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը ներդրողների կողմից դրական է ընկալվել, այսինքն ընկալվել է, որ ՀՀ-ն գնում է այնպիսի ճանապարհով, որը կառուցողական է, և չի կրկնում Ուկրաինայի սխալները:

Մեր հարցին՝ իր համար սկզբունքայի՞ն հարց է աշխատել միայն ՀՀԿ-ի ղեկավարած կառավարության կազմում, Արամյանն արձագանքեց, որ աշխատում է երկրի համար:

Մեր դիտարկմանը, թե արդյոք չի կարող մնալ և աշխատել երկրի համար Նիկոլ Փաշինյանի թիմում, Արամյանն ասաց, որ այդ դեպքում պետք է «Ելք»-ի անդամ լիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter