HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՍԱՊԾ-ն հայտնաբերել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք

Արցախի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին հանրապետության շրջկենտրոններ և համայնքներ կատարված շրջայցի ընթացքում պարենային մթերքների իրացման հանրային կետերում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք, որն անմիջապես հանվել է վաճառքից: Բացի այդ, արձանագրվել են սննդամթերքի ոչ պատշաճ պայմաններում պահպանման, սանիտարական գրքույկների, սննդամթերքի մակնշման ու իրազեկման թերթիկների բացակայության  բազմաթիվ դեպքեր:

ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց մոտ խախտումներ են արձանագրվել, խոտանել ժամկետանց սննդամթերքը և վերացնել վերոնշյալ խախտումները: Գործընթացը գտնվում է ծառայության տեսուչների անմիջական ուշադրության և վերահսկողության ներքո: Խախտումները չվերացրած կամ մասնակի վերացրած անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ծառայությունը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին սննամթերքի իրացմանն առնչվող ցանկացած հարցում լինել ուշադիր, հետևողական և պատասխանատու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter