HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը

Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը»։

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը արձագանքել է պատգամավորի գրառմանը. 

«Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել»:  

Տոնոյանը ընդգծել է նաև, որ ինքը շարունակում է իր ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում:

Խոսելով որևիցե քաղաքական ուժի հետ հանդիպման կամ քննարկման մասին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը ասել է. 

«Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»:

Մեկնաբանություններ (1)

Grisha
Yelk Alliance MP Ararat Mirzoyan has a great sense of humor if he makes such statements. However, such kind of jokes would be more appropriate on April 1 - the Fools' day.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter