HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համացանցի միջոցով հանցագործությունների 2 դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը ս.թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում հասանելիություն է ստացել հայաստանյան մի ընկերության և իսպանական «S. A. A.» ընկերության էլեկտրոնային փոստերի բովանդակությանը: Միջամտելով գործարար նամակագրությանը, վերջինիս անունից ներկայացրել է բանկային այլ հաշվեհամար, ինչից հետո հափշտակել է հայկական ընկերության կողմից  փոխանցված ընդհանուր 88490 եվրո գումարը։
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Անհայտ անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բացի դրանից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված մեկ այլ նյութերով պարզվել է, որ անհայտ անձը 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի տիրացել է օգտատեր Հ. Ս.-ի  «Instagram» և «Facebook» սոցիալական ցանցերի անձնական էջերին և փոփոխելով գաղտնաբառը՝ վերջինիս զրկել է դրանք օգտագործելու հնարավորությունից:

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Անհայտ անձի կողմից Հ. Ս.-ի համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վերոնշյալ երկու քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter