HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 1-ին սպասվելիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրի։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրում առճակատումներից խուսափելու համար, ինչպես նաև հաշվի առնելով երկրի անվտանգության շահերը։ Այնուամենայնիվ, ՀՀԿ մամուլի խոսնակը չհստակեցրեց, թե ինչպես է քվեարկելու Հանրապետական խմբակցությունը մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալիք ընտրություններում։ Նա նշեց, որ կսպասեն թեկնածուների վերջնական ցանկին։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրություններում միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է, ով պաշտոնապես դեռ չի առաջադրվել:

Այսօր սպասվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter