HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվել են (թարմացվող)

15:30

Դեպի Երեւանի կենտրոն բոլոր ճանապարհները փակել են «Իմ քայլը» շարժման մասնակիցները: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորել է, որ փակված ճանապարհները 16:00-ին բացվեն, որպեսզի այլ ցուցարարներ կարողանան գալ Հանրապետության հրապարակում` հանրահավաքին մասնակցելու:

14:06

Թումանյան-Մաշտոց խաչմերուկում մի խումբ ցուցարարներ առավոտյան վարժանք են կատարում:

13:48

Ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակ տանող եւ դրանից դուրս եկող բոլոր ճանապարհները: Նրանք նստել են հետիոտնային անցումներին եւ արգելում եմ մեքենաներին մտնել հրապարակ:

13:43

Մաշտոցի պողոտայում երթեւկությունը դադարեցված է: Ցուցարարները մեքենաներով փակել են պողոտայի սկզբնամասը, Մաշոտցի պողոտա-Ամիրյան խաչմերուկը: Պողոտայի տարբեր հատվածներում հավաքված են տասնյակ ցուցարարներ:
Փակ են Մաշտոցի պողոտային հարող բոլոր խաչմերուկները, այդ թվում` Մաշտոց-Պուշկին խաչմերուկը: Պուշկին փողոցի հետիոտնային անցումի վրա նստած ցուցարար Անահիտը որոշել է ժամանակն իզուր չվատնել եւ ընթերցում է Wilkie Collins-ի «The moonstone» գիրքը:
Մաշտոց-Թումանյան խաչմերուկում ցուցարարները «frisbee»-ի են խաղում:

13:15

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչերին ականջալուր լինելով` ցուցարարներն այսօր կրկին շարունակում են անհնազանդության ակցիաները՝ փակելով փողոցները: Ցուցարարներն այս պահին մեքենաներով փակել են Հանրապետության հրապարակ տանող ու հրապարակից դուրս եկող բոլոր ճանապարհները: Մասնավորապես` փակ է Տիգրան Մեծ պողոտայից-Հանրապետության հրապարակ, հրապարակ-Նալբանդյան, հրապարակ-Ամիրյան փողոցները:

Փակված փողոցների տարածքներում քիչ թվով ոստիկաններ կան: Ցուցարարները աղբարկղերով փակել են նաեւ Զաքյան փողոցի մի հատվածը:

Նշենք, որ այսօր առավոտից Բուզանդ փողոցում կուտակվել են ոստիկանական ուժեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter