Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Արթուր Աբրահամը նվաճել է WBO International-ի տիտղոսը



Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երեկ ուշ երեկոյան Օֆենբուրգի «Բադեն Արենա» մարզապալատում պարտության է մատնել դանիացի Պատրիկ Նիլսենին՝ տիրանալով սուպերմիջին քաշային կարգում WBO International տիտղոսին:

12-ռաունդանոց մենամարտում Արթուր Աբրահամը հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ՝ 113-114, 116-111, 116-111 հաշվով: Երեք մրցավարներից միայն մեկն էր առավելությունը տվել Նիլսենին: Հարկ է նշել, որ 10-րդ ռաունդում Արթուր Աբրահամը նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն վերջինս կարողացավ ուշքի գալ և ավարտել մարտը:

Այս մենամարտում տարած հաղթանակը Արթուր Աբրահամին թույլ կտա ձեռնոց նետել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնին:

Լուսանկարը՝ Արթուր Աբրահամի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ