HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ցուցարարների երթն ուղեկցող նվագախմբի անդամները սիրիահայեր են

«Հայրենի հող եկողը այլևս չի կարող ետ վերադառնալ: Սիրիան միշտ իմ սրտում կմնա, բայց ապագաս միայն Հայաստանում եմ պատկերացնում»,- ասում է Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթն ուղեկցող նվագախմբի անդամ, սիրիահայ Մեղեդի Պետրոսյանը:

23-ամյա Մեղեդին շեփորահար է և շեշտում է, որ նույնիսկ եթե Սիրիայում պատերազմն ավարտվի և վիճակը կայունանա, ապա միևնույնն է՝ կմնա Հայաստանում:

Միանման սպիտակ վերնաշապիկներ, կարմիր գլխարկներ ու կարմրասպիտակ վզկապներ կրող նվագախմբի անդամները սիրիահայեր են՝ Հալեպից, Դամասկոսից և Սիրիայի այլ քաղաքներից, ովքեր Հայաստան են տեղափոխվել Սիրիայում սկսված պատերազմից հետո՝ տարբեր տարիներին:

Մեղեդին իր ընտանիքի հետ երկու տարի առաջ է Հալեպից տեղափոխվել Երևան և 6 ամիս առաջ կազմավորված նվագախմբի նորեկներից է:

«Մենք Հնչակյանների խումբն ենք, և այստեղ ենք ոչ միայն որպես երաժիշտներ, ովքեր իրենց գործն են անում, այլ նաև նրա համար, որովհետև կիսում ենք շարժման գաղափարները»,- ասում է շեփորահար Մեղեդին:

Լուսանկարում՝ Մեղեդի Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter