HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 հազար տոննա հանքաքար և նոր պոչամբար. Ծառուկյանն ընդլայնում է Մղարթի հանքավայրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերությունը մտադիր է ընդլայնել Մղարթի հանքավայրը:

Ընկերությունը ներկայացրել է Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում բաց լեռնային աշխատանքներով շահագործման նախագիծ: Այն իրագործվելու է 2018-2037 թվականներին:

Փաստաթղթերի նախնական հայտի վերաբերյալ այս տարվա հունվար ամսին հանրային քննարկումներ են տեղի ունեցել: Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում տեղի կունենա արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը:  

Մղարթի ոսկու հանքավայրը տեղակայված է Հագվի-Մղարթ-Մեծձոր հանքային  դաշտի հարավային մասում: «Մուլտի գրուպ»-ը Մղարթի հանքավայրը շահագործում է 2005 թվականից: Հանքաքարի արդյունահանումը կատարվում է բաց եղանակով: Բացհանքին հարող տարածքում կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկա տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ:

Արդյունահանման աշխատանքներին զուգահեռ կատարվել է հանքավայրի լրահետախուզում և օգտակար հանածոյի պաշարների վերագնահատում, որի արդյունքում հայտնաբերվել և հետախուզվել են նոր հանքային մարմիններ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության որոշմամբ հաստատվել են պաշարների հետևյալ քանակությունները. 

Պաշարների կարգը

Պաշարները

Պարունակությունը

Հանքաքար հազ. տ

Ոսկի                  կգ

Արծաթ              կգ

Ոսկի                  գ/տ

Արծաթ              գ/տ

С1

1551,0

5145,94

6625,17

3,32

4,27

С2

3368,0

9988,92

15039,03

2,97

4,46

С1 + С2

4919,0

1534,86

21664,20

3,08

4,40

 

Համաձայն նախագծի՝ լեռնաարդյունահանման աշխատանքների կատարման համար կընդլայնվի շահագործվող համար 1 բացահանքը և կբացվի նոր՝ համար 2 բացահանքը: Հանքաքարի արդյունահանումը կկազմի տարեկան 100 000 տոննա: Այդ նպատակով կվերազինվի պիլոտային հանքահարստացման ֆաբրիկան, կնախագծվի և կկառուցվի նոր պոչամբար նախկինում կառուցված ջրահավաք  ավազանների տեղում:

Պոչամբարը  կառուցվելու է «Մուլտիգրուպ» ընկերության սեփական հողային տարածքում, որոնք ցանկապատված են, իսկ դեպի պոչամբար և ջրանցք տանող ճանապարհի մուտքին դրված են դռներ:

Շահագործողական աշխատանքների ավարտին խախտված հողատարածքները լինելու են երկու բացահանքերը 11,73 հա ընդհանուր մակերեսով, այդ թվում՝ համար 1-ը՝ 5,65 հա, համար 2-ը՝ 6,08 հա:

Շահագործողները վստահեցնում են, որ Մղարթի ոսկու հանքում նախատեսվող լեռնային աշխատանքների անմիջական տարածքը զուրկ է հողաբուսածածկույթից: Աշխատանքները կատարվելու էն մոտ 40 հեկտար տարածքում և այդ հողերի նշանակությունը դեռևս 2007 թվականին փոխված են արդյունաբերականի:

Մղարթի հանքավայրի տարածքը, ըստ ընկերության նախագծի, անտառազուրկ  է: Հանքավայրի արևմտյան թևում տարածված են ժայռոտ տեղամասերում աճող կաղնուտները: Խոտածածկույթները աճում են պատառիկներով, գերակշռում են մեզոֆիլ ժայռաբնակ բուսականության ներկայացուցիչները:

Մղարթի հանքավայրի տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան և  ՀՀ Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրել: 

Մեկնաբանություններ (4)

prston bagrationi
Didn't Tsarukyan support Pashinyan? Already oligarchs switched allegiances from right to left, but NOTHING will change in our motherland.Us Armenians are naive people. Our independence is only 25-26 year? We are NO MATCH for the back stabbing super powers and Turkey, who have orchestrated this situation in Armenia. Just wait and see, NOTHING, and I mean NOTHING will change in Armenia. Corruption will continue, you cannot fight powerful oligarchs. Pashinyan is NO MATCH to these crooked oligarchs who are supporting him Now. Later on they turn on him, just wait and see. My poor naive people, just because Pashinyan wanted the premiership, your economic situation will STAY THE SAME. Just remember that we all have been duped into believing in something which will Not come to fruitation. All the oligarchs are supporting Pashinyan, how would Pashinyan deal these powerful oligarch and put them in their places? He won't, he already has been bribed heavely, and this will come to haunt him. God save Armenia and Artsakh. Without Atrsakh, Armenia will Not last long as an independent country, Never forget this fact.
preston bagrationi
Sasna KRAZ: So, what you are telling me is that the these corrupt oligarchs who are destroying Armenia (an example is above) and destroying the environment, siphoning of millions of dollars, basically stealing the resources of tiny Armenia, and abruptly changing their allegiances OVERNIGHT from Serzh to Pahinyan, do NOT ring any Alarm bells for you? Do you honestly think that Pashinyan, fattened by this new allegiances with the oligarchs will be able to usher in prosperity for us? These powerful oligarch have already fastened the noose around Pashinyan's neck, and will use that noose when needed. Such naivete on your part is surprising and sad. Pashinyan should have rejected the support of these oligarchs, but instead accepted their support. Our small country lacks political savviness for survival, whereas murderous Turkey, with at least 1000 years of independence so intricately has maneuvered it's political agenda through thick and thin. And gorged by the events in Armenia, is waiting for that excuse or the green light to finish us off once and for all.
Hovsep
Many of Armenia's hidden valleys are already filled with toxic mining waste. The oligarchs can live in their unpolluted palatial mansions in Armenia and elsewhere. But the people of the Armenian nation's place is in Armenia. Let's not continue to make our homeland a toxic waste dump. A thousand years from now the toxic mining waste will still be there. What of our people? Hopefully Pashinyan or whoever the next PM is, will not fall victim to these oligarchs' greed and corrupting influences.
Լավատեղյակ
Գործը մաս մաս են ներկայացնում, որպիսզի հեշտ անցկացնեն: Իրենք լրացուցիչ մեծ ախորժակներ էլ ունեն՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/175352

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter