Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Ծառուկյան» խմբակցությունը «մեկ մարդու նման» քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին



«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները միաձայն քվեարկելու են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին «Ծառուկյան» խմբակցությունում խմբակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումից հետո ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։  Էնֆիաջյանը վստահեցրեց, որ խմբակցությունում ընդգրկված բոլոր պատգամավորները գալու են քվեարկության, խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց՝ բացակա պատգամավորներն անում են ամեն ինչ, որպեսզի քարտուղարությանը փոխանցեն իրենց քվեարկության մասին հաստատող տեղեկանք։

Էնֆիաջյանի խոսքով՝ հանդիպմանը ներքին աշխատանքային բովանդակություն ունեցող հարցեր են քննարկել, ինչի հետ կապված փուլային կներկայացվի ամեն ինչ։ «Խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման, վստահաբար բոլորիդ տեղեկացնում եմ»,-ասաց նա։

 Հարցին, թե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կգա՞ քվեարկությանը, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Ծառուկյանի որոշումն այստեղ է»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ