Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ իր բացակայությունները «քմահաճույքի համար չեն»



Խորհրդարանում է Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով, հիշեցնենք, չէր եկել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրություններին:
Մեր դիտարկմանը, որ նա ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորն է, իսկ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ զրույցում երաշխավորեց, որ իր ընտրվելու դեպքում երկրում օրինականություն է հաստատվելու, չի՞ վախենում արդյոք, որ բացակայությունների համար կարող է զրկվել մանդատից, վերջինս պատասխանեց. «Աչիկ ջան, իմ բացակայությունները ոչ թե իմ քմայաճույքների համար ման եմ գալիս, գնաք ԱԺ, բոլոր փաստաթղթերը ձեզ կներկայացնեն, համապատասխան բոլոր օրինական փաստաթղթերը կան»:

Մեր հարցին՝ պատրա՞ստ է հրապարակել այդ փաստաթղթերը, Ծառուկյանը կոչ արեց դիմել խորհրդարանի աշխատակազմին: Արձագանքեցինք, որ չեն տրամադրում՝ անձնական տվյալ պատճառաբանելով, Ծառուկյանն ասաց․ «Ես ձեզ ասում եմ, գնացեք նայեք, ձեզ բոլորը ցույց կտան»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ