Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

ԱԺ հատուկ նիստի բացակա պատգամավորները



Խորհրդարանում շարունակվում է վարչապետի ընտրության օրակարգով հատուկ նիստը։ Հիշեցնենք, որ այսօր գրանցվել է 102 պատգամավոր։ Ըստ Parliament.am կայքի՝ այսօրվա նիստի բացակա պատգամավորներն են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և ՀՀԿ պատգամավոր Գրիգոր Ավալյանը:

Երեկ լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասել էր, որ բացակա պատգամավորները քարտուղարությանը կուղարկեն տեղեկանք, որով կհայտնեն իրենց քվեարկության դիրքորոշման մասին։ Այս պահին դեռ հստակ չէ բացակա պատգամավորները քարտուղարությանը փոխանցել են իրենց քվեարկության մասին տեղեկանք, թե ոչ։

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասաց, որ քվեարկության ժամանակ պարզ կլինի՝ կան տեղեկանքներ, թե ոչ։ Հնարավոր է՝ քարտուղարության մոտ արդեն իսկ տեղեկանքներ լինեն, որի մասին ինքը չիմանա, ուստի պետք է սպասել քվեարկությունից առաջ ԱԺ նախագահի հայտարարությանը։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ