HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք ի՞նչ եք մտածում, որ էս ժողովուրդը մի անգամ էլ պարտվի, էստեղ նստածներս քաղաքականությամբ պիտի զբաղվե՞նք»

Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սագսյանն իր ելույթում նշեց, որ ամեն ինչից խոսում են, մինչդեռ մոռանում են էականը, չեն խոսում այսօրվա իրավիճակից, չեն փորձում գտնել ելքեր:

Պատգամավորի խոսքով՝ այսօր պարփակված լինելով դահլիճում, ուզում են ելք գտնել՝ մոռանալով, որ ելքը նաև փողոցում է, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել:

Արամ Սարգսյանի խոսքով՝ այսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների հետևանք է: Պատգամավորը նշեց, որ ընտրության ժամանակ է, երբ մարդը տեսնում է, որ ինքն է իշխանության տերը, և իր քվեն ստացած իշխանավորը ծառայում է այդ մարդուն, ընտրության ժամանակ հաղթած և պարտված կողմերն ընդունում են, որ իրենք հաղթել և պարտվել են արդար ընտրություններում, երրորդ՝ աշխարհն ընդունում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է: Արամ Սարգսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր աշխարհում ամբողջ հայությունը տալիս է ամենաշատը, հետևաբար, նա այն գարանտն է, որ կարող է արդար ընտրություն անցկացնել:

«Դուք ի՞նչ եք մտածում, որ էս ժողովուրդը մի անգամ էլ պարտվի, մենք՝ էստեղ նստածներս, քաղաքականությամբ պիտի զբաղվե՞նք, իմաստը ո՞րն է, լուծումն արդեն զենքի դաշտում է մնալու: Մարդը համարում է, որ որևէ քաղաքական պրոցեսով՝ ներառյալ էսքան մարդ փողոց հավաքելով, հնարավոր չէ խնդիր լուծել, մարդը գնալու է այլ լուծումների, այդ չարությունն այլ բանալի է գտնելու»,- նշեց պատգամավորը:

Արամ Սարգսյանը նշեց, որ զարմացած է Փաշինյանին տրված հարցերի պատասխաններից. «Բոլորիդ աչքերին նայելով՝ անկեղծ եմ ասում, եղբորիցս հետո որևէ վարչապետի ծրագիրը ներկայացնելուց որևէ մեկի պատասխաններն այդքան պատրաստված, չափված-ձևված չեն եղել, որքան Փաշինյանինը»:

Ելույթի վերջում նա կոչ արեց ՀՀԿ-ականներին որպես նախկին վարչապետ, որպես նախկին վարչապետի եղբայր՝ մտածել այս երկրի մասին իրենց քվեարկության կոճակը սեղմելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter