HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հարյուր հազարների հանրահավաքը (լուսանկարներ)

Մայիսի 1-ի առավոտյան սկսեց Ազգային ժողովի հատուկ նիստը, որով պետք է ընտվեր ՀՀ վարչապետ։ Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրաններից, հարակից այգիներից ու սրճարաններից հազարավոր մարդիկ հետևում էին պատգամվորների բազմաթիվ ելույթներին, հարց ու պատասխաններին։ Երեկոյան տեղի ունեցած քվեարկության արդյունքում 45 պատգամավոր կողմ քվեարկեց առաջադրված միակ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին, 56 պատգամավոր՝ դեմ։ Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ ԱԺ-ից Հանրապետության հրապարակ ժամանած «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին առավոտվանից այնտեղ կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիները։ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հաջորդ օրը ավելի մեծ թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝առավոտվանից շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները:

01 մայիսի, 2018 թ.։

Մեկնաբանություններ (1)

Prabal Chaudhuri
Very admirable and courageos

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter