Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ցուցարարներն առաջին անգամ դադարեցրել են երթևեկությունը Սեբաստիա փողոցի խաչմերուկներից մեկում



«Իմ քայլը» շարժման մասնակիցները փակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի խաչմերուկներից մեկը, որտեղ հատվում են Տիչինա և Մալաթիա տոնավաճառ տանող փողոցները։ Նրանք քաղաքացիական անհնազանդության իրենց ակցիան իրականացնում են հետիոտնային գետնանցումի վրա՝ դադարեցնելով երթեւեկությունը: Հետիոտն ցուցարարներին միացել են նաև մի քանի վարորդներ՝ մեքենան կայանելով փողոցի մեջտեղում։ Այս օրերին սա առաջին դեպքն է, որ այս հատվածում փողոց է փակվում։ 

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ