ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Արգելափակվել է մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից բոլոր փողոցների երթևեկությունը



«Իմ քայլը» շարժման մասնակիցներն արգելափակել են մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից բոլոր փողոցների երթևեկությունը։ 

Տարածքը հսկող ոստիկանները ուղևորներին ասում են նաև, որ մետրոն չի աշխատում, սակայն չեն կարող մանրամասնել, թե որ կայարաններում են ցուցարարները արգելափակել մետրոյի ճանապարհը:

Նշենք, որ մետրոն վաղ առավոտից աշխատել է, և ընդամենը մի քանի րոպե է, ինչ ցուցարարները դադարեցրել են դրա գործունեությունը

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ