HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ Երևանում և մարզերում

Այսօր վաղ առավոտից Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում վերսկսվել են «Իմ քայլը» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները փողոցներ են փակում՝ արգելափակելով երթևեկությունը, դասադուլ և գործադուլ են անում՝ ընդվզելով Ազգային ժողովի երեկվա որոշման դեմ, որով մերժվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հիշեցնենք՝ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56-ը։

Ըստ Սահմանադրության՝ վարչապետ չընտրելու դեպքում մեկ շաբաթ անց հրավիրվում են նոր ընտրություններ: Եթե դրա արդյունքում ևս վարչապետ չի ընտրվում, հրավիրվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ազգային ժողովի նիստի ավարտից հետո «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

«Հետք»-ի թարմացվող լրահոսին կարող եք հետևել այս հղմամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter