HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վաղ առավոտից ցուցարարները փակել են Ազատության պողոտան (տեսանյութ)

Այսօր՝ վաղ առավոտից, ցուցարարները փակել են Ազատության պողոտան: Ճանապարհը փակ է ինչպես Թբիլիսյան խճուղուց եկող հատվածից, այնպես էլ՝ Մամիկոնյանց փողոցին հատվող խաչմերուկից:

Ցուցարարները քիչ առաջ ճանապարհ բացեցին միայն շտապօգնության ավտոմեքենայի համար:

 

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter