HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հալաբյան-Արզումանյան խաչմերուկի փակմանը մասնակցում է ԵՊՀ դասախոս

Մի խումբ ցուցարարներ արգելափակել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան և Արզումանյան փողոցնեիի խաչմերուկը և դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը։ Խցանված մեքենաների մեջ կա նաև ճանապարհային ոստիկանության մեկ ավտոմեքենա։ Մեքենայի մեջ գտնվող ոստիկաններից մեկը փորձում էր բանակցել ցուցարարների հետ խաչմերուկը բացելու վերաբերյալ, սակայն ցուցարարները հրաժարվեցին վերականգնել ճանապարհի երթևեկությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են, կան նաև դպրոցականներ։ Քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությանը մասնակցում է նաև ԵՊՀ դասախոս Արուս Հովհաննիսյանը, ով այս պահին մասնակցում է Նիկոլ Փաշինյանի հատարարած «տոտալ գործադուլին»։

Արուս Հովհաննիսյանը

ԵՊՀ դասախոսը հայտնեց, որ բողոքի ակցիաներին սկսել է մասնակցել համաժողովրդական շարժման առաջին օրերից։ Իսկ մեր այն հարցին, թե համալսարանի ղեկավարությունից ճնշումներ չե՞ն եղել, Արուս Հովհաննիսյանը նշեց, որ «ի պատիվ ԵՊՀ ղեկավարության` ոչ մի ճնշում չի եղել»։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter