HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վոլեյբոլ՝ փողոցում․ փակ են Փափազյան-Կոմիտաս, Վաղարշյան-Հրաչյա Քոչար, Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար խաչմերուկները

Ցուցարարները նստարաններով եւ մեքենաներով փակել են Փափազյան-Կոմիտաս խաչմերուկը եւ փողոցում վոլեյբոլ են խաղում։

Փակ է Վաղարշյան-Հրաչյա Քոչար խաչմերուկը: Նշենք, որ փակված բոլոր խաչմերուկները բացվում են միայն շտապ օգնության մեքենաների համար։

Տեւական ժամանակ է՝ փակ է նաեւ Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի խաչմերուկը։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter