HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորի փողոցներում վաղ առավոտից ցույցեր են (լրացված)

14։05

Վաղ առավոտից Սպիտակ-Գյումրի ճանապարհի հարակից գյուղերի բնակիչները փակել են Լեռնապար, Շենավան, Սարահարթ, Գոգարան, Նալբանդ և այլ գյուղերի կից հանրապետական ճանապարհները։ Գյուղացիները ասում են, որ ճանապարհները փակ են լինելու մինչև երեկոյան ժամը 5-ը և այդ ժամին բացելու են միայն նրա համար, որ մարդիկ կարողանան հասնել Երևան և մասնակցել հանրահավաքին։ Ցուցարարներին ուղեկցում են ոստիկաններ, ովքեր հորդորում են բացել ճանապարհները, սակայն ակտիվիստները անհողդողդ են։

12։57

Վանաձորցիները փակել են Վանաձոր մտնող միջպետական ճանապարհները: Նրանք քաղաքի գլխավոր` Բաղրամյան պողոտայում, որը հանդիսանում է Մ-6 միջպետական ճանապարհի մի հատվածը, կռունկի վրա տեղադրել էին ծաղկեպսակ` ՀՀԿ հեռացիր կոչով ու միացրել սգո երաժշտություն: «ՀՀկ_ն մեռել է, թաղումն ենք անում»,_ ասում էին նրանք:

12։41

Մոտ մեկ ժամ է՝ վանաձորցիները շրջափակել են Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի շենքերը՝ արգելք հանդիսանալով աշխատակիցների մուտքի ու ելքի համար։ Պահանջում են գործադուլ սկսել քաղաքապետարանում և մարզպետարանում և առաջարկում միանալ իրենց։ Տևական վանկարկումներից հետո ցուցարարների մոտ դուրս եկավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Նա ողջունեց ներկաներին և ասաց, որ իրենց հետ է, սակայն պետք է քաղաքապետարանը շարունակի իր բնականոն աշխատանքը։ Ցուցարարները չընդունեցին քաղաքապետի առաջարկը և պահանջեցին միանալ իրենց։ Նրանք քաղաքապետին հայտնեցին իրենց դժգոհությունը՝ կապված ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարության հետ, որում նա վանաձորցի ակտիվիստ կանանց և հատկապես կարի ֆաբրիկաների աշխատողներին անվանել էր «լրբեր»։ Քաղաքապետն ասաց՝ ինքը չի լսել, բայց անկախ ամեն ինչից խոնարհվում է վանաձորցի կանանց առաջ ու Բաղդասարյանի փոխարեն՝ ներողություն խնդրում:

12։11

Վանաձորի փողոցներում վաղ առավոտից ցույցեր են։ Բողոքի ակցիա են իրականացնում հիմնականում վանաձորցի դպրոցահասակներն ու ուսանողները։ Նրանք կաթվածահար են արել քաղաքի գլխավոր փողոցների երթևեկությունը՝ Տիգրան Մեծ պողոտան, Մյասնիկյան փողոցը, տարբեր խաչմերուկներում երեխաներն ու երիտասարդները փակում են ճանապարհը, արգելափակում մեքենաների մուտքը։ 

Հիմնականում վարորդներն արձագանքում են ցուցարարների բողոքի ակցիային և կանգ են առնում։ Ցուցարարների թիվը գնալով ավելանում է, քաղաքի տարբեր ծայրամասերից հավաքվում են տարբեր դպրոցների աշակերտներն ու բուհերի ուսանողները։ Մեծահասակներն այսօր հիմնականում կողքից դիտողի դերում են դեռևս։ Խոսակցություններ են շրջանառվում, որ շուտով բողոքի ակցիային կմիանա նաև « Գլորիա» ֆաբրիկայի մի քանի հազարանոց աշխատակազմը։ Կեսօրին մոտ վանաձորցիները նախատեսում են փակել Վանաձոր-Երևան մայրուղին։ Զարմանալի է, որ այսօր քաղաքի որևէ հատվածում ոստիկանների մեծ հոսք չի նկատվում, փողոցներում հերթապահություն են իրականացնում միայն «Հրեշտակների գնդի» աշխատակիցները, ինչն առաջացրել է նաև բողոքի ակցիայի մասնակիցների զարմանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter