HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարները փակել են Լոռու մարզի մի շարք ճանապարհներ, այդ թվում՝ միջպետական

Այս պահին Ալավերդու Սանահին կայարանային թաղամասում փակված է երկաթգիծը և Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը։ Փակ են նաև Շնող-Բագրատաշեն, Քարկոփ-Բագրատաշեն ճանապարհները։ Ալավերդու Էնգելս թաղամասի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Ցուցարարները այս պահին հավավքել են Բագրատաշենի մաքսակետում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter