HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀԿ-ականների արձագանքը, թե ինչու չընտրեցին Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Մինչ ցուցարարները շրջափակել են Երևանի մի շարք փողոցներ, ՀՀԿ-ական պատգամավորները փորձում են խորհրդարան գալ, որպեսզի իրենց գրանցմամբ քվորում ապահովեն։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ քառօրյայի հերթական նիստի օրն է, սակայն նիստը չգումարվեց՝ քվորում չլինելու պատճառով, և եթե 4 ժամվա ընթացքում առնվազն 53 պատգամավոր գրանցվի, ապա քվորում կլինի։

Նիստի մեկնարկից անցել է մեկ ժամ, և դեռևս 29 պատգամավոր է գրանցվել։ Տեղեկացնենք, որ խորհրդարանի շենքում են մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք հրաժարվում են լրագրողների հարցերին պատասխանել, իսկ ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասի աշխատասենյակների դռները կողպված են։

Մեր հարցին, թե ինչու եք դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Աշոտ Արսենյանը, Ալիկ Սարգսյանը, Տաճատ Վարդապետյանը հրաժարվեցին պատասխանել, Միհրան Հակոբյանը, Շուշան Պետրոսյանը և Կարեն Ավագյանը ընդհանրապես հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել։ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ասաց․ «Ելույթում ամեն ինչ ասել եմ, և դա ֆրակցիայի և կուսակցության միասնական տեսակետն է, ուրիշ ոչ մի ասելու բան չունեմ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter