Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Պայքարում ենք մեր սերնդի, մեր թոռների համար»․ ցուցարար (տեսանյութ)



Արարատի մարզի Արարատ գյուղից տիկին Ռուզաննան արդեն մեկ շաբաթ է՝ մասնակցում է «Իմ քայլը» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։ Ասում է, որ ամեն օր Արարատ գյուղից գնացքով հասնում են Երևան, մասնակցում ցույցերին, երթերին, նորից հետ գնում։ Ռուզաննան ասում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրման դեպքում իր երեխաներն ու հարազատներն արտերկրից կվերադառնան։ «Միանգամից ոչինչ չի լինի, կարող է՝ ես փոփոխությունը չտեսնեմ, բայց կարևորը, որ պայքարում ենք մեր սերնդի, մեր թոռների համար»,- ասում է ցուցարարը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում վերսկսվել են «Իմ քայլը» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները փողոցներ են փակում՝ արգելափակելով երթևեկությունը, դասադուլ և գործադուլ են անում՝ ընդվզելով Ազգային ժողովի երեկվա որոշման դեմ, որով մերժվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հիշեցնենք՝ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56-ը։




Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ