HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աշակերտները աղբամաններով ու նստարաններով փակել են Ծարավ Աղբյուր-Զաքարիա Քանաքեռցի խաչմերուկը

Ավելի քան 2 ժամ է՝ ցուցարարները ավտոմեքենաներով, փողոցի աղբամաններով ու նստարաններով փակել են Ծարավ Աղբյուր և Զաքարիա Քանաքեռցի (Սարկավագի) փողոցների խաչմերուկը։ Բողոքի ակցիան սկսել են դասադուլ հայտարարած մի քանի աշակերտներ։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter