Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում». ՀՀԿ-ականը՝ Փաշինյանին ընտրելու մասին



ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի ուզում ասել՝ վարչապետի մյուս ընտրություններում իշխող կուսակցությունը թեկնածու կառաջադրի, թե ոչ: «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև թեկնածու առաջադրելու ժամանակը չէ, այդ հարցի պատասխանը կլինի ավելի ուշ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ մյուս ընտրություններում ՀՀԿ-ն կսատարի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, պատգամավորը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:
Հակոբյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք ճնշումների ներքո են դեմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը, թե ոչ: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ անց սպասվում են վարչապետի ընտրություններ, եթե այդ ընտրության արդյունքում էլ վարչապետ չընտրվի, ապա խորհրդարանը կլուծարվի:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ