HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Առանց ոտնամանների՝ Նորքի 9-րդ զանգվածից մինչեւ Կենտրոն (տեսանյութ)

Հաշվի առնելով, որ Երեւանում գրեթե բոլոր խաչմերուկներն ու փողոցները փակ են եւ որ հանրային տրանսպորտը չի աշխատում, Նոր Նորքի բնակիչներից մեկն անհետաձգելի գործերը չտապալելու համար Նորքի 9-րդ զանգվածից ոտքով իջնում էր կենտրոն։

Ու քանի որ կոշիկները բարձրակրունկ են, որոնք երկար քայլելու համար նախատեսված չեն, տիկինը հանել էր ոտնամանները եւ փակ փողոցներն անցնում էր ոտաբոբիկ։

Չնայած ստեղծված անհարմարություններին, նա պահպանել էր լավատեսությունը։ «Դժգոհ չեմ։ Սա մեր երկրի հարցն է»,- ասաց Նոր Նորքի բնակիչը, նկատի ունենալով քաղաքացիական անհնազանդության ակցիաները։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter