HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գեղարքունիքի մարզում ևս անհնազանդության ակցիաներ են

Գեղարքունիքի մարզի որոշ քաղաքներ ու գյուղեր միացել են այսօրվա անհնազանդության ակցիաներին։ Գավառում մի շարք երիտասարդներ որոշ ժամանակով «շրջափակել են» Գեղարքունիքի մարզպետարանի շենքը։ Քաղաքի ավագ դպրոցն էլ հայտարարել է, որ «միանում է համազգային շարժմանը և հայտարարում գործադուլ ու դասադուլ»։

Նրանց են միացել նաև տասնյակ այլ բնակիչներ։

Նույն մարզի Մարտունի քաղաքում ևս բողոքի ցույցեր են։ Քաղաքացիները հավաքվել և իրենց բողոքի ձայն են բարձրացնում Մարտունու քաղաքապետարանի մոտ։

Բնակիչները նշում են, որ անհրաժեշտության դեպքում  կհասնեն նաև Երևան։

Մարզի բնակիչները մի քանի հատվածում փակել են Սևան-Երևան միջպետական ճանապարհը, այդ թվում՝  Սևանի քաղաքի և Գագարին բնակավայրի մոտ, Հրազդան և Աբովյան քաղաքներից ոչ հեռու և այլ հատվածներում։

Բողոքի ակցիաներն ամենուր հսկում են ոստիկանության աշխատակիցներ։ Չնայած ոստիկանների երբեմն հնչող հորդորներին՝ Երևան-Սևան ճանապարհի փակ հատվածները չեն բացվում։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter