HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քվորում չապահովվելու դեպքում կչեղարկվի նաև ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտից ԱԺ հերթական նիստը չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով։ Այս պահին գրանվել է 33 պատգամավոր։

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի 51–րդ հոդվածի չորրորդ մասի՝ եթե գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Տեղեկացնենք, որ ժամը 14.00-ին լրանում է չորս ժամը, և եթե մինչ այդ գրանցված չլինի առնվազն 53 պատգամավոր, ապա նիստը կհամարվի չկայացած։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ հերթական քառօրյայի չորեքշաբթի օրը վերջին նիստին ըստ կանոնակարգի՝ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացակարգն է, այսինքն եթե նիստի համար քվորում չապահովվի, ապա կչեղարկվի նաև հարց ու պատասխանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter