Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Զվարթնոցից» թռիչքներն այս պահին իրականացվում են բնականոն ռեժիմով



Այսօր առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաշվառման ծառայության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել: Բացի դրանից՝ ի թիվս հանրապետության այլ փակ ճանապարհների, փակվել է նաեւ դեպի օդանավակայան տանող մայրուղին: 

Այդուհանդերձ, ինչպես կարող ենք տեսնել օդանավակայանի կայքից, չվերթներն այս պահին բնականոն իրականացվում են: Ներկա պահին չեղարկված է միայն թուրքական «AtlasGlobal»-ի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթը: Օդանավը Երեւան չի ժամանել: 

Օդանավակայանից մեզ հայտնեցին, որ հաշվառման ծառայության աշխատողները Նիկոլ Փաշինյանի հայտարարած տոտալ գործադուլին միացել են մեկ ժամով, ապա վերադարձել են իրենց աշխատանքին: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ