HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցիները քաղաքապետ Սամվել Բալասանյանին կոչ են անում միանալ իրենց

Այսօր առավոտյան գյումրեցիները հանրահավաք կազմակերպեցին քաղաքապետարանի դիմաց։ Ցուցարարները մտան քաղաքապետարան եւ պահանջեցին դադարեցնել աշխատանքը, ինչպես արել են մարզպետարանում, որը շրջափակվել էր ցուցարարների կողմից: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցուցարարներին միջնորդավորված կերպով փոխանցեց, որ իրենց հետ է, սակայն հրաժարվեց դուրս գալ եւ միանալ հավաքվածներին։

Կարեն Պետրոսյանը, որը ղեկավարում էր հանրահավաքը, հայտարարեց, որ իրենց նման քաղաքապետ պետք չէ եւ կոչ արեց բոյկոտել Բալասանյան ընտանիքին պատկանող «Անուշարան» եւ «Գյումրի գարեջրի» արտադրանքը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter