HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ուսանողները շրջափակել են Զեյթունի թաղապետարանի մուտքը

Դավիթ Անհաղթի, Կարապետ Ուլնեցու, Ռուբինյանց, Ավետիս Ահարոնյան փողոցները, ինչպես նաեւ հարակից խաչմերուկները շարունակում են փակ մնալ։

Մոտ երկու տասնյակ ուսանողներ էլ շրջափակել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքն ու աշխատակիցներին կոչ են անում միանալ իրենց, գործադուլ հայտարարել։

Թաղապետարանի աշխատակիցներից ոմանք ժեստերով իրենց համերաշխությունն են հայտնում ուսանողներին։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter