HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Անհնազանդվիր սփյուռքից կամ տնից»․ IT անհնազանդության ակցիա

Երեկ Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս օրերին բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ է ստանում Հայաստանից դուրս բնակվող ընկերներից ու հարազատներից: Հիմնական հարցն է` ինչպե՞ս օգնել:

Արսեն Խառատյանը «IT անհնազանդություն» պայմանական անվանումն ունեցող անհնազանդության կոչով հանդես եկավ, ըստ որի մայիսի 2-ին՝ ժամը 12։00-ից 13։00 ընկած ժամանակահատվածում աշխարհի տարբեր ծայրերից հնարավորինս շատ մուտք պետք է գործել ՀՀ կառավարության եւ առընթեր մարմինների պաշտոնական կայքերը (մեծաթիվ այցելությունների դեպքում կայքերը պարզապես դադարում են ֆունկցիոնալ լինել)։

Չնայած նրան, որ «IT անհնազանդության» ակցիան պիտի տեւեր մեկ ժամ եւ ավարտվեր տեղական ժամանակով 13։00-ին, այս պահին դեռ հնարավոր չէ մուտք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (mlsa.am) պաշտոնական կայք, իսկ Ազգային ժողովի պաշտոնական կայքը (parliament.am) ֆունկցիոնալ չէր մինչ 14։00։

ՀԳԱրտերկրում ստեղծվել են ֆեյսուքյան փակ խմբեր, որոնք կանոնակարգել են կայքերի բաշխումը՝ ըստ երկրների։

Ըստ նախապես արված հայտարարության՝ «IT անհնազանդության» շրջանակներում պիտի բացառվեին ՊՆ եւ Ազգային անվտանգության կայքերի գործարկման խափանումը։ Երկու կառույցների պաշտոնական կայքերն աշխատում են առանց խափանման։

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter