ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

ՀՀԿ-ի «չխոսկաններն» ու ամենաշատ «կողմ» քվեարկածները



6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված է 58 պատգամավոր: Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ գործող խորհրդարանի առաջին (2017-ի մայիսի 18-ից հունիսի 22), երկրորդ (2017-ի սեպտեմբերի 11-ից դեկտեմբերի 25), ինչպես նաև արտահերթ (2017-ի հուլիսի 4-ից օգոստոսի 10) նստաշրջաններում ՀՀԿ-ականներից 22 պատգամավոր ո՛չ ելույթ է ունեցել, ո՛չ հարց է տվել: Այդ պատգամավորները մասնակցել են քվեարկություններին, որտեղ գերակշռում է «կողմ» ձայների քանակը:

Ընդհանրապես, ԱԺ-ում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորների առաջին հնգյակում միայն ՀՀԿ-աններն են՝

Ավետ Սարգսյան- 381
Արայիկ Հովհաննիսյան- 380
Գրիգոր Ավալյան- 379
Շիրակ Թորոսյան- 378
Ռաֆիկ Գրիգորյան- 378

Ամենաշատ «դեմ» քվեարկածներն էլ «Ելքի» անդամներն են՝

Արամ Սարգսյան- 110
Արտակ Զեյնալյան- 108
Նիկոլ Փաշինյան- 104
Մանե Թանդիլյան- 102
Գևորգ Գորգիսյան- 99


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Lilit19:47 - 2 մայիսի, 2018
կարեն ավագյանը կուրսի գերազանցիկն ա:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ