Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել



Քիչ առաջ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հաստատել է Արմեն Ամիրյանի հրաժարականի լուրը:

Նա նշել է, որ այս մասին Արմեն Ամիրյանն անձամբ է հայտարարել ցուցարարաներին այսօր նախարարության բակում:

Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը մշակույթի նախարար էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Ավելի ուշ Արմեն Ամիրյանը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցնե′ր, գործընկերնե′ր, , ՀՀ նախագա′հ,  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն,
բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար։

Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն մշակույթի զարգացման։ Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։ Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։

Սիրով՝ Արմեն Ամիրյան »


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Сашик02:03 - 6 մայիսի, 2018
А что будет теперь с подводным музейем на дне озера Севан?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ